23 հուլիսի 2013 - 11:57 AMT
Թաիլանդում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 19 մարդ է զոհվել

Թաիլանդում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 19 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել Սարաբուրի գավառում, հայտնում է Associated Press-ը: Ավտոբուսը Բանգկոկ էր ուղևորվում:

Ըստ նախնական տվյալների, ՃՏՊ մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը քնել է ղեկի մոտ, որի հետևանքով բեռնատարը կորցրել է կառավարումն ու բախվել ավտոբուսին: