23 հուլիսի 2013 - 10:25 AMT
Շախմատ. Բոլոր մրցաշարերում ամեն քայլի համար կավելացվի 30 վայրկյան ժամանակ

Պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիայի նախագահ Էմիլ Սուտովսկին հայտարարել է, որ աշխարհի առաջնության մյուս շրջանից ժամանակի «առանց ավելացման» վերահսկում այլևս չի լինի:

« Բոլոր մրցաշարերում ամեն քայլի համար կավելացվի 30 վայրկյան ժամանակ: Սա վերաբերվում է նաև արագ շախմատի առաջնություններին»,- ասել է գրոսմայստերը:

Նրա խոսքոց, պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիան հարցում է անցկացրել ուժեղագույն շախմատիստների շրջանում և 28-ը կողմ է արտահայտվել, իսկ 19-ը` դեմ: