23 հուլիսի 2013 - 12:29 AMT
Իսրայելը կոչ է արել ԵՄ-ին «Հեզբոլլահն» ամբողջությամբ ահաբեկչական կազմավորում ճանաչել

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հորդորել է Եվրամիությանը «Հեզբոլլահն» ամբողջությամբ ահաբեկչական կազմավորում ճանաչել, ոչ թե միայն նրա ռազմական թևը, ինչպես եվրոպացիները որոշել են նախօրեին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԵՄ երկրների ԱԳ նախարարների ընդունած որոշումը Իսրայելի իշխանությունները հայտարարեցին սեփական բացատրական աշխատանքի արդյունք: Իսրայելում «Հեզբոլլահն« անվանում են «Իրանի խամաճիկ» և մեղադրում են անցյալ տարի Բուլղարիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթեցնելու մեջ: