23 հուլիսի 2013 - 12:37 AMT
Արցախում դժբախտ պատահարի հետևանքով զինվոր է զոհվել

Հուլիսի 22–ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: