23 հուլիսի 2013 - 13:45 AMT
Մյանմայի նախագահը համաներում է շնորհել 70 քաղբանտարկյալների

Մյանմայի նախագահ Թեյն Սեյնը հուլիսի 22-ին հրամանագիր է ստորագրել 70 քաղբանտարկյալների համաներման մասին, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ավելի վաղ նախորդ ամսում Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ Սեյնը հայտարարեց, թե «մինչ տարեվերջ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները»:

«Կեսդարյա ռազմական կառավարումից մենք անցնում ենք ժողովրդավարության»,-ասել է նա:

Նախագահը չի հստակեցրել իրենց համոզմունքների համար ճաղերի ետևում հայտնված քաղաքացիների ընդհանուր թիվը: