23 հուլիսի 2013 - 13:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցուցարարները Կենտրոն ոստիկանական բաժանմունքում են. Պահանջում են բաց թողնել ակտիվիստներին

Երիտասարդ ցուցարարներն արդեն Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքի մոտ են, որտեղ քիչ առաջ բերման էին ենթարկել 3 ակտիվիստի: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը նրանք պահանջում են անմիջապես ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստներին: Հավաքվածները վանկարկում են «Հիմա» ու «Մի տրվեք սադրանքներին»: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է բարձրախոսքով հայտարարություն անել, բայց հավաքվածների կոչերն ու ձայներն այնքան բարձր են, որ նրա ասածները չեն լսվում:

Ցուցարարների խոսքով՝ եթե 10 րոպեից ակտիվիստների բաց չթողնեն, բողոքը նոր թափ կառնի:

ՖՈՏՈՇԱՐՔ