Իտալական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները հուլիսի 23-ին Նեապոլում առնվազն 23 մարդ են ձերբակալել: Ինչպես ենթադրվում է, ձերբակալվածները կապ ունեն մաֆիայի «Կամորա» կազմակերպության հետ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նեապոլի արվարձաններից մեկում հատուկ գործողությանը մասնկցել են շուրջ 200 ոստիկաններ և ոստիկանության ուղղաթիռ:
Ձերբակալվածներին կասկածում են թմրանյութեր տեղափոխելու և իրացնելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»: