23 հուլիսի 2013 - 14:05 AMT
Մեծ Բրիտանիայում արքայազնի ծնունդը կնշեն 4 մլն շիշ շամպայնով

Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջնեկի ծննդյան կապակցությամբ աճել են շամպայնի և փրփրուն գինիների վաճառքի ծավալները: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, բազմաթիվ խանութներում մի քանի ժամում վաճառվել են շամպայնի բոլոր պաշարները, թեև հիմնականում էժան տեսակները:

Ըստ շուկայի վերլուծաբան Ջոշուա Բոնֆելդի, փրփրուն գինիների պահանջարկը առաջիկայում կաճի: «Մենք ակնկալում ենք, որ բրիտանացիները լրացուցիչ կգնեն մոտ 4 մլն շիշ շամպայն»,-ասել է նա: