23 հուլիսի 2013 - 14:33 AMT
Երևանի ոստիկանապետ. Ակտիվիստները ոստիկանությունում են որպես վկաներ

Ինչպես արդեն հայտնել ենք, ուղեվարձի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներն այս պահին Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքի դիմաց են: Նրանք պահանջում են բաց թողնել բերման ենթարկված ակտիվիստներին: Հիշեցնենք, որ բացի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված ակտիվիստներից, ավելի ուշ ևս 3 ակտիվիստ է բերման ենթարկվել:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ ակտիվիստներին հայտնեց, որ երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած քաշքշուկից հետո քրեական գործ է հարուցվել և այդ ակտիվիստները հիշյալ գործով այժմորպես վկաներ են գտնվում ոստիկանությունում և քննչական գործողություններից հետո նրանց ազատ կարձակեն: