3 մարտի 2006 - 15:29 AMT
Ադրբեջանական կողմը նորից խախտել է զինադադարը
Մարտի 2-ին հերթական հրադադարի խախտում է արձանագրվել ադրբեջանական կողմից: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ժամը 17:50-ին կրակ է արձակվել Բաղանիս-Իջ-ան մայրուղու ուղղությամբ: Հայկական կողմը պատասխան կրակ չի բացել, տուժածներ չկան: