23 հուլիսի 2013 - 21:12 AMT
Գնդակոծվել է Հալեպից Բեյրութ հալեպահայեր տեղափոխող 2 ավտոբուս. Կան զոհեր և վիրավորներ

Այսօր ժամը 3-ին զինյալ խմբավորումների կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա գնդակոծվել է Հալեպից Բեյրութ շարժվող 2 ավտոբուս: Ավտոբուսների մեջ եղել են շատ հալեպահայեր: Կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: