3 մարտի 2006 - 18:27 AMT
Բաքվում հասկանում են, որ հաջորդ պատերազմը կարող է վերջանալ «Ադրբեջան» պետության վերացմամբ
Հայաստանի նախագահի հեռուստահարցազրույցը կարելի է անուղղակիորեն համարել պատասխան ադրբեջանական կողմի հայտարարությանը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը խոսել է այդ մասին, միայն մեկ այլ տեսանկյունից. չանդրադառանալ Ադրբեջանի պաշտոնական անձանց մշտական ռազմաշունչ հայտարարություններին արդեն հնարավոր չէր: «Գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը իրենից գոյություն ունեցող իրականության, սեփական երկրի արժանապատվությամբ եւ հպարատությամբ տոգորված, հստակ գնահատական էր ներկայացնում»,- հայտարարել է քաղաքագետը:

Լեւոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի նախագահի հարցազրույցից հետո Ադրբեջանը մի քիչ շփոթվել է: «Ոչ մի, քիչ թե շատ լուրջ պատասխան եւ մեկնաբանություն ադրբեջանական կայքերում ես չկարողացա գտնել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը առաջին անգամ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորաման իր ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ խիստ պատասխանի: Վերջի վերջո, Ադրբեջանը, համենայն դեպս հեղինակավոր մարդիկ, լավ հասկանում են, որ ԼՂՀ-ի դեմ հետագա պատերազմը ոչ միայ նկարող է պարտությամբ ավարտվել, այլեւ «Ադրբեջան» պետության վերացմամբ»,- ընդգծեց նա: