24 հուլիսի 2013 - 13:06 AMT
Եգիպտոսում ոստիկանական բաժանմունքի պայթյունից զոհվածների թիվը հասել է 16-ի

Ըստ հստակեցրած տվյալների, Եգիպտոսում ոստիկանական բաժանմունքում ռումբի պայթյունից զոհվածների թիվը հասել է 16, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ տուժել է ոստիկանության 5 աշխատակից:

Հուլիսի 24-ին, կեսգիշերից հետո, անհայտ անձինք, ավտոմեքենայով անցնելով ոստիկանության բաժանմունքի մոտով, ռումբ են նետել ոստիկանական բաժանմունքի վրա: Ըստ տեղական պաշտոնյաների, մինչ օրս բարդ է ասել, թե վիրավորների թվում քանի քաղաքացիական անձ կա: