24 հուլիսի 2013 - 12:33 AMT
Շուրջ 900 երեխա է թունավորվել Հնդկաստանում դեղորայքից

Հնդկաստանի Հարիանա նահանգի տարբեր շրջաններում շուրջ 900 դպրոցական դիմել է բուժօգնության ֆոլիաթթվի հաբերի ընդունումից հետո, որոնք երեխաները ստացել են անեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում, հայտնում է հնդկական Hindu կայքը՝ տեղական իշխանությունների վրա հղումով:

Ըստ հրապարակման, հաբերի ընդունումից հետո 879 երեխա որովայնի շրջանում ցավեր է զգացել, սրտխառնոց և փսխում: Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացում չի պահանջվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: