3 մարտի 2006 - 19:00 AMT
Հուշարձանների ավերման փաստերի հավաքման ԵԽ առաքելությունը կայցելի Ղարաբաղ եւ Նախիջեւան
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանին հղած նամակում նշել է, որ ԵԽ-ը մեծ նշանակություն է տալիս մշակութային ժառանգության պահպանությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մալո ծառայությունը: «Հարավային Կովկասի տարածքում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ԵԽ-ը շուտով հուշարձանների ավերման փաստերի հավաքման առաքելությունը կուղղարկի Ղարաբաղ եւ Նախիջեւան»,-ասվում է ուղերձում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ խոսնակը դիմում էր ուղղարկել ԵԽ, որում Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման առնչությամբ անհանգստություն էր արտահայտվում: