24 հուլիսի 2013 - 11:58 AMT
Հալեպ-Բեյրութ ավտոբուսների գնդակոծության հետևանքով 1 հայ զոհվել, 17 ՝ վիրավորվել են

Ըստ Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալների երեկ Հալեպ-Բեյրութ ավտոբուսների վրա հարձակման հետևանքով զոհվել է հայազգի 40-ամյա Թամար Սիրունյանը, 17 հայ վիրավոր է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Երեկ ժամը 3-ին զինյալ խմբավորումների կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա գնդակոծվել է Հալեպից Բեյրութ շարժվող 2 ավտոբուս: Ավտոբուսների մեջ եղել են շատ հալեպահայեր: Կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: