24 հուլիսի 2013 - 15:32 AMT
Բողոքի ակցիա Բրյուսելում ՌԴ դեսպանատան առջև՝ ի աջակցություն Հ.Հարությունյանի

Երեկ՝ հուլիսի 23-ին, Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել ի աջակցություն Հրաչյա Հարությունյանի: Նրանք կանացի խալաթ են կախել դեսպանատան ցանկապատին:

Ինչպես հայտնում է ֆեյսբուքի Arette էջը, ակցիայի նպատակն էր դատապարտել Հայաստանի քաղաքացու հանդեպ անհարգալից վերաբերմունքը:

Գրության մեջ նաև ասվում է, որ ռուս հեռուստալրագրող Օլգա Սկաբեևան «հստակ հակահայկական դիրքորոշում էր ցուցաբերել՝ անընդհատ վկայակոչելով Հրաչյա Հարությունյանի ազգային պատկանելիությունը»:

«Բացի այդ, նա օգտագործեց «բառաչել» արտահայտությունը՝ նկատելի ռւնենալով Հրաչյա Հարությունյանին: Եվ վերջապես՝ մեղադրյալը հայտնվեց դատարանում կրելով կանացի խալաթ՝ հրապարակայնորեն նվաստացնելու նպատակով»: