4 մարտի 2006 - 12:37 AMT
Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրել է Հայաստանի նախագահին այցելել Ղազախստան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրավիրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելել Ղազախստան: Համապատասխան հրավեր է պարունակվում Քոչարյանին ուղղավծ Նազարբաեւի ուղերձում, որը Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կասիմժոմարտ Տոկաեւը հանձնել է այդ երկրում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել անցած ուրբաթ Աստանայում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: