25 հուլիսի 2013 - 12:40 AMT
Հայ և ռուս ժողովրդների միջև բազմադարյա խաղաղությանը նվիրված խաչքար է բացվել Իվանովոյում

ՌԴ Իվանովո քաղաքում ի նշանավորումն բազմադարյա խաղաղության ռուս և հայ ժողովրդների միջև խաչքար են տեղադրել և օծել: Խաչքարը հանդիսավոր կերպով օծել է Իվանովո քաղաքի Իլիա մարգարեի եկեղեցու վարդապետ Նիկանդր Շամովը: Օծման արարողությանը մասնակցել է հոգևորականությունը և բազմաթիվ թեմականներ, գրում է ivanovocat.ru-ն: Խաչքարը պատրաստված է տուֆից: Այն նաև որպես աղբյուր կծառայի: Տեղացիներն արդեն իսկ նախընտրում են այս աղբյուրը և հաճույքով օգտվում նրանից՝ խամելու մաքուր ջուր վերցնելով: