25 հուլիսի 2013 - 10:10 AMT
Սպասվում է, որ այսօր Արաս Օզբիլիսը պայմանագիր կստորագրի Մոսկվայի «Սպարտակի» հետ

Մոսկվայի «Սպարտակը» բանակցություններ է վարում Կրասնոդարի «Կուբանի» հետ, որպեսզի ձեռք բերի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

Սպասվում է, որ այսօր կողմերը համաձայնության կգան և Օզբիլիսը պայմանագիր կստորագրի «Սպարտակի» հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 6 միլիոն եվրո:

Այս տարի կիսապաշտպանը «Կուբանի» երկու խաղերում խփել է երկու գնդակ: