Ադրբեջանական կողմից ՀՀ ԶՈՒ դիրքերի գնդակոծման հետեւանքով զոհվել է հայ զինծառայող
Մարտի 3-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ արձակված կրակի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վերք է ստացել զորամասի ժամկետային զինծառայող 1987թ. ծնված շարքային Արսեն Զաքեւոսյանը: Ա.Զաքեւոսյանը մահացել է ժամը 12:55 Իջեւանի քաղաքային հիվանդանոցում: Նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցները շարունակվել են: Հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Տուժածներ չկան: