25 հուլիսի 2013 - 14:24 AMT
Վախճանվել է «Յանդեքսի» հիմնադիրներից մեկը

Ռուսական «Յանդեքս» ինտերնետ ընկերության հիմնադիրներից մեկը՝ Իլյա Սեգալովիչը վախճանվել է հուլիսի 25-ին: Այդ մասին ընկերության բլոգում գրել է հիմնադիրներից մեկը և Սեգալովիչի ընկերը՝ Արկադի Վոլոժը: «Մենք դպրոցից ընկերություն էինք անում Իլյայի հետ, չորս տարի նույն նստարանին ենք նստել, իսկ հետո միասին «Յանդեքսն» էինք անում: Այս գիշեր նա հեռացավ մեզանից: Ամեն ինչ շատ անսպասելի տեղի ունեցավ»,-գրել է Վոլոժը:

Ըստ նրա, վերջին անգամ Սեգալիոցիչը հանդես է եկել «Յանդեքսի» ստամբուլյան կոլեկտիվի առջև հուլիսի 18-ին, հայտնում է ՌԲԿ-ն:

Արկադի Վոլոժի խոսքով, աա ծրագրավորողների մի ողջ սերունդ թողեց իրենից հետո, մի ամբողջ դպրոց: