7-օրյա սուգ է հայտարարվել իսպանական Գալիսիայում գնացքի վթարից հետո, հայտնում է EFE գործակալությունը: Գնացքի բոլոր վագոնները շրջվել են, իսկ նախավերջինն ամբողջութամբ քանդվել է: Ընդհանուր առմամբ վթարի պահին գնացքում եղել է 218 ուղևոր: Ըստ ճշգրտված տվյալների, զոհվել է 78 մարդ, ևս 143 վիրավորվել է, 20-ի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական:
Չեղյալ են հայտարարվել բոլոր զվարճալի միջոցառումները:
Ողբերգության պատճառով Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը չեղյալ է հայտարարել հինգշաբթի նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները: Իսպանական խորհրդարանականները հարգել են զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: