4 մարտի 2006 - 16:54 AMT
Ամեն ամիս Թուրքիայի տարածքով տոննաներով հերոին է տեղափոխվում
Թուրքիան միջազգային մաքսանենգության բազա է, ասվում է Պենտագոնի թմրանյութերի թրաֆիկինգին, փողերի լվացմանը եւ մաքսային հանցագործությունների իրագործման ուղիների հետազոտմանը նվիրված զեկույցում: Ինչպես հաղորդում է «Հյուրիեթ» թերթը, զեկույցում ասվում է, որ Թուրքիան Հարավ-Արեւելյան Ասիայից դեպի Արեւմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման տարանցիկ կետ է հանդիսանում: Այդպիսով, Թուրքիայի տարածքով ամեն ամիս տոննաներով հերոին է տեղափոխվում: