25 հուլիսի 2013 - 18:13 AMT
«Յանդեքսի» համահիմնադիրը չի մահացել՝ նա կոմայի մեջ է

«Յանդեքսի» համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Իլյա Սեգալովիչը չի մահացել, նա կոմայի մեջ է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ «Յանդեքսի» ղեկավար Արկադի Վոլոժի վրա հղումով: «Մենք ցանկանում ենք պարզաբանել ավելի վաղ արված հայտարարությունը, որ հրապարակել էր ընկերությունը: Մենք իմացանք, որ Իլյան կոմայի մեջ է, նրա օրգանիզմը միացած է կենսագործունեության արհեստական ապարատին, սակայն ուղեղային ակտիվության նշաններ չկան»,-ասել է Վոլոժը: