25 հուլիսի 2013 - 18:58 AMT
Քաղաքապետն արդեն հանձնարարել է կասեցնել ուղեվարձը վերանայելու մասին որոշումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն: Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը, հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից: