26 հուլիսի 2013 - 10:09 AMT
Շախմատի ԵԱ-ում Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորով զբաղեցնում է 22-րդ տեղը

Բելգրադում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը:

3-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Մերի Արաբիձեին (Վրաստան), իսկ Աննա Հայրապետյանը ուժեղ է եղել Բարբարա Դիզդարևիչից (Սերբիա): Մկրտչյանը վաստակել է 2,5 միավոր և զբաղեցնում է 22-րդ տեղը:

Հայ շախմատիստուհիներ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան էլ ոչ ոքի են ավարտել իրենց հանդիպումները: Գալոյանը միավորներ է կիսել Լելա Ջավախիշվիլիի (Վրաստան) հետ, իսկ Կուրսովան` Իրինա Բուլմագի (Բուլղարիա):

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով 11 տուրով: Առաջնությանը մասնակցում են 169 շախմատիստուհիներ: