26 հուլիսի 2013 - 10:25 AMT
Վանես Մարտիրոսյան- Դեմետրիուս Անդրադե մենամարտը կկայանա սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում

Առաջին միջին քաշային կարգի WBO գոտու համար նոյեմբերի 24-ին Մակաոյում նշանակված Վանես Մարտիրոսյանի ու Դեմետրիուս Անդրադեի մենամարտը կայանալու է սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է ESPN-ն, մենամարտը անցկացվելու է բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որի գլխավոր հանդիպմանը մրցելու է Չավես-Վերա զույգը:

Հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտեր Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, ում էլ պատկանում է գոտին:

Սակայն Բայսանգուրովը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մարտից: WBO-ն Անդրադեին պարտադրել է գոտին պաշտպանել Մարտիրոսյանի հետ մենամարտում: