26 հուլիսի 2013 - 12:01 AMT
«Ժառանգությունը» մի շարք հանրահավաքներ կանցկացնի Երևանում

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանում առաջիկա օրերին մի շարք հանրահավաքներ կանցկացնի, որոնց մասին իրազեկումըկուսակցության վարչության փոխնախագահ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինք խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյաննարդեն ներկայացրել է քաղաքապետարան: Հանրահավաքները նախատեսված են օգոստոսի 1-ից՝ 22-ը ներառյալ, ժամը 11:00- 21:00-ի ընթացքում: Անցկացման վայրը կրկին Ազատության հրապարակն է: Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում, իրազեկումներն ընդունվել են ի գիտություն: