26 հուլիսի 2013 - 14:13 AMT
Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը Արցախի դրոշի պատճառով մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ

Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի լեհական «Պիաստ» և ադրբեջանական «Ղարաբաղ» թիմերի պատասխան խաղում երկրպագուները տրիբունա են տարել Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշը:

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հաշիվը եղել է 2:1 հօգուտ լեհերի:

Այդ դեպքից հետո ադրբեջանական ակումբը մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ: