26 հուլիսի 2013 - 14:36 AMT
3 հայ բռնցքամարտիկներ մտել են Սանկտ Պետերբուրգի մրցաշարի կիսաեզրափակիչ

Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարի մասնակից 22 թիմերի ներկայացուցիչների թվում են Հայաստանի վեց պատվիրակներ:

Նրանցից երեքը` Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ) մտել են կիասեզրափակիչ և իրենց համար արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ:

Եզրափակչում հայտնվելու համար նրանք այսօր կմրցեն համապատասխանաբար Ռուսաստանը ներկայացնող Օրհան Թազախալու, Նազիվ Բալաևի և տաջիկ Շաֆկաջան Ռահիմովի հետ:

Հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 27 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: