26 հուլիսի 2013 - 15:57 AMT
ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցն ու Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանը կհամագործակցեն

Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վան Յիին Պեկինում ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: