27 հուլիսի 2013 - 11:28 AMT
Քաղաքացին արգելափակվել է վերելակում

Այս գիշեր ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևանի Խորենացի փողոցի թիվ 30 շենքի վերելակում. անհրաժեշտ է օգնություն: Ահազանգը փոխանցվել է ԵՓՎ ՃԿԲ օպերատիվ հերթապահին: Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: