27 հուլիսի 2013 - 16:02 AMT
Ֆլորիդայում անհայտ անձը կրակ է բացել բազմաբնակարան շենքում. Զոհվել է 6 մարդ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բազմաբնակարան շենքերից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով մահացել է 6 մարդ: Հանցագործը վիրավորվել է ոստիկանների կրակոցից, և սպանվել մոտ 2 ժամ տևած շրջափակումից հետո, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ կրակոցներ արձակելուց առաջ հանցագործը 2 պատադ է վերցրել: Այլ մանրամասներ, այդ թվում հանցագործի անձի և արարքի պատճառների մասին ոստիկանությունը չի հաղորդում: