29 հուլիսի 2013 - 10:27 AMT
Հայտնի է Չեխիայի կազմը, որը Դևիսի Գավաթում կխաղա Արգենտինայի հետ

Հայտնի են չեխ թենիսիստների անունները, ովքեր Դևիսի Գավաթի կիսաեզրափակչում կհանդիպեն Արգենտինայի ընտրանուն:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-15-ը Պրահայի O2 Arena ստադիոնում: Սպասվում է, որ ստադիոնում կլինեն 13 հազար հանդիսական:

Չեխերի կազմում հանդես կգան Տոմաշ Բերդիխը, Ռադեկ Շտեպանեկը, Լուկաշ Ռոսոլը, Ժիրի Վեսելինը և Յան Խադժեկը:

Առայժմ հայտնի չէ Արգենտինայի կազմը, սակայն հաստատ հանդես կգա Խուան Մոնակոն: