29 հուլիսի 2013 - 11:26 AMT
Նախագահը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ:

Նշենք, որ անվանի երգահանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Նա1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Օրբելյանը բազմաթիվ երգերի հեղինակ է: