29 հուլիսի 2013 - 15:28 AMT
Հերթական մահն ադրբեջանական բանակում

Այսօր ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: 19-ամյա զինծառայող Նաջաֆ Ֆազիլ օղլու Ալիևը մահացել է իրեն կցված հրազենից արձակված կրակոցից, հաղորդում է Apa-ն:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը` չնշելով` զինծառայողը սպանվել է, թե ինքնասպանություն գործել: Այլ մանրամասներ ևս չեն հաղորդվում: