29 հուլիսի 2013 - 15:37 AMT
Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները

ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 29.07.13թ.-04.08.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ՈՍԿԻ` գնման գին` 16125.36 (+506.55), բացթողնման գին` 17527.56 (+550.59), ԱՐԾԱԹ` գնման գին` 244.13 (+5.21), բացթողնման գին`265.36 (+5.66), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17459.36 (-649.64), բացթողնման գին` 18977.57 (-706.13), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8986.66 (+93.98), բացթողնման գին` 9768.11 (+102.15):