29 հուլիսի 2013 - 20:14 AMT
«Հանդիպում արվեստի հետ». Հերթական միջոցառումը նվիրված է Պերճ Զեյթունցյանի 75-ամյակին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրված է հայ անվանի գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի 75-ամյակին: Ծրագրում`Պերճ Զեյթունցյանը ժամանակի հոլովույթում(բանախոսն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ Լևոն Մութաֆյանը), թատերական ներկայացումների հետահայաց ցուցադրություն՝ ըստ Պերճ Զեյթունցյանի երկերի, համերգային ծրագիր (Լիլիթ Պիպոյան) և գրքի շնորհանդես: Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 19:00-ին: