30 հուլիսի 2013 - 10:43 AMT
Մեծ Բրիտանիան Օլիմպիադայի փոխանցումավազքի սիմվոլիկ փայտիկը փոխանցել է Բրազիլիային

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Լայլալը Օլիմպիադայի փոխանցումավազքի սիմվոլիկ փայտիկը փոխանցել է իր բրազիլացի կոլեգային: 2016 թվականին Բրազիլիան հյուրընկալելու է ամառային Օլիմպիական խաղերը: Լոնդոնը խաղերն անցկացրել է մեկ տարի առաջ:

Պաշտոնական արարողությունը կայացել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, և մասնակցել է նաև նրա գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Փոխանցումավազքը խորհրդանշում է մեր ընդհանուր նպատակներն ու արժեքները: Մեր ցանկությունն է Օլիմպիական խաղերն օգտագործելու խաղաղության և համաձայնության գալու համար»,- ասել է Պան Գի Մունը: