7 մարտի 2006 - 18:54 AMT
Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Հայաստանի կանանց` Կանաց միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի - սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Գարնան ու զարթոնքի, վերածննդի հետ կանանց տոնի համընկնումը իսկապես խորհրդանշական է - վերահաստատում է կանանց բնորոշ դերը` ուրախություն ու երջանկություն, վստահություն ու կյանքի շարունակություն պարգ-ողի: Հայոց պատմության էջերում հազարավոր վկայություններ կան այն մասին, որ ազգի ու պետության համար ծանր վիճակներում կանայք հավասարը հավասարի պես տղամարդկանց հետ ոտքի են ելել` պաշտպանելու իրենց հայրենիքն ու տունը` միաժամանակ մնալով քնքուշ ու բարի:

Վստահ եմ, որ ազգապահպան ու կենսական այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են ու մնալու են մեր հարատ-ման երաշխիքը միշտ` թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս:
Վերստին ջերմորեն շնարհավորում եմ բոլոր կանանց` իրենց տոնի առիթով ու մաղթում եմ երջանկություն, հաջողություններ ու բոլոր նվիրական իղձերի իրականացում»: