30 հուլիսի 2013 - 15:24 AMT
Մոնտեբելոյի նոր վանահայր է նշանակվել Միրոն Ազնիկյանը

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի ղեկավար արքիեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանն ու Հոգևոր խորհուրդը Մոնտեբելոյի (Կալիֆորնիա) Մայր տաճարի վանահայր են նշանակել ավագ քահանա Միրոն Ազնիկյանին: Նա այդ պաշտոնում փոխարինել է քահանա Աշոտ Քամբուրյանին, ով տարիներ շարունակ զբաղեցրել է այն: Քահանա Ազնիկյանն իր պատականություններին կանցնի 2013-ի օգոստոսի 1-ից: Նա նաև Հյուսիսային Հոլիվուդի հոգևոր հովիվն է, որտեղ ծառայում է վերջին 4 տարիների ընթացքում, գրում է Asbarez-ը: