30 հուլիսի 2013 - 15:23 AMT
Քանաքեռ-Զեյթուն համայնքում օգոստոսի 1-ին ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան ջուր »ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 1-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մամիկոնյանց փողոց 2-24 համարների առանձնատների, Վ.Վահյան փողոց առանձնատների մի մասի, Հր. Ներսիսյան փողոց 1, 3, 5, 5/1 շենքերի, Հր.Ներսիսյան փողոց 1, 3, 5 շենքերի ետնամասի հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: