7 մարտի 2006 - 20:19 AMT
Ռամբույեում կայացած բանակցությունները չի կարելի տապալված համարել, գտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան համաձայն չէ այն պնդումների հետ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը իրեն սպառել է: Ինչպես նա հայտարարել է այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ չի կարելի տապալված համարել: «Կողմերը շատ մոտ էին համաձայնության, սակայն հետո հարցեր առաջացան, որոնք լրացուցիչ քննարկումներ են պահանջում»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Բրայզան նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանի ինչպես էներգետիկ անկախությանը, այնպես էլ տնտեսական աճին: