31 հուլիսի 2013 - 11:15 AMT
Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է մահացել

Հուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Ա. Մուրադյանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: