31 հուլիսի 2013 - 12:35 AMT
«Նաիրի» ԲԿ. Մարկ Սաղաթելյանը քիչ առաջ մահացավ

Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը:

Մարկ Սաղաթելյանն այնտեղ էր տեղափոխվել երեկ` սուր լեյկոզ ախտորոշմամբ: Նա վերակենդանացման բաժանմունքում էր, կոմայի մեջ, միացված արհեստական շնչառության սարքերին, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

PanARMENIAN.Net-ի ամբողջ անձնակազմը ցավակցում է Մարկի հարազատներին ու մտերիմներին...