Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետությունում մայիսի 19-ից հետո գրանցվել է կարմրուկի 9 դեպք` բոլորը բերովի: Հաստատվել է բոլոր դեպքերի համաճարակաբանական կապը Վրաստանի կարմրուկի բռնկման հետ: Բոլոր դեպքերի և նրանց հետ շփվողների նկատմամբ իրականացվել է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվել են պատվաստումներ:
Նախարարությունից հայտնում են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում շարունակվում է կամավոր և անվճար հիմունքներով կարմրուկի դեմ պատվաստումների իրականացումը: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին տեղեկացնում է, որ պետական սահմանի հսկիչ կետերի կողմից պատվաստումների վերաբերյալ որևէ տեղեկանք չի պահանջվում:
Նշենք, որ հուլիսի 26-ի դրութամբ Վրաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվը եղել է 6324, որից 3647-ն արձանագրվել է Թբիլիսիում: Դեպքերից 1803-ը հոսպիտալացվել են, մահվան ելքով