7 մարտի 2006 - 21:02 AMT
ՀՀ ԱԳՆ. Խորհրդակցությունները Բրյուսելում անցել են կառուցողական մթնոլորտում
Մարտի 6-ին Բրյուսելում տեղի ունեցան Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, խորհրդակցություններն անցան կառուցողական մթնոլորտում:

Ակնկալվում է, որ մոտակա շաբաթների ընթացքում կողմերը կներկայացնեն Գործողությունների ծրագրի տեքստի վերջնական տարբերակը: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր վարչության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության տնօրեն Հյուգ Մինգարելին: