31 հուլիսի 2013 - 16:15 AMT
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Բորուսիայի» հիմնական կազմի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խումբ: Ֆուտբոլիստը հուլիսի կեսերին վնասվածք էր ստացել և բաց թողել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունը «Բորուսիայի» դեմ:

Մխիթարյանն արդեն սկսել է մարզվել թիմի հիմնական կազմի հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում են «Բորուսիայի» բժիշկները, ֆուտբոլիստն ամբողջովին պատրաստ կլինի միայն առաջնության 2-րդ տուրում:

Այդ ժամանակ «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Այնթրախտը»: