31 հուլիսի 2013 - 19:38 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:

Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր, «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում` սուր լեյկոզ ախտորոշմամբ: